Հալեպի դպրոցներում ահաբեկիչների գնդակոծությունների պատճառով դասերը չեղարկվել են


23:38 , 14 հոկտեմբեր, 2016
Հալեպի դպրոցներում ահաբեկիչների գնդակոծությունների պատճառով դասերը չեղարկվել ենAysor.am-ը գրում է.
Սիրիայի Հալեպի քրիստոնեական թաղամասերի դպրոցներում դասերը չեղարկվել են ահաբեկիչների ինտենսիվ գնդակոծությունների պատճառով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Սլեյմանիա թաղամասում դպրոցի տնօրեն միանձնուհի Հայաթը:
 
«Ահաբեկիչներն արդեն ոչ առաջին անգամ գնդակոծում են անմիջապես դպրոցները: Երեկվա ողբերգությունից հետո բոլոր դպրոցները քրիստոնեական թաղամասերում որոշել են ժամանակավորապես փակել», - պատմել է նա:
 
Մահմեդական թաղամասերում դպրոցները փակ են ուրբաթ օրերին՝ պաշտոնական հանգստյան օրերին:
 
Նախօրեին ահաբեկիչներն ականանետներից գնդակոծել են Սլեյմանիա թաղամասի դպրոցը: Զոհվել է յոթ երեխա, ավելի քան 10-ը՝ վիրավորվել են: