Tert.am-ը գրում է.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է:
Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:
«Այդ հարցին կանդրադառնանք տարվա վերջին՝ Ռուսաստանում»,- ասաց նա: