Tert.am-ը գրում է.
Հայ հասարակությանը հետաքրքրում է տնտեսությունը, իրենց տնտեսական վիճակը: Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Մարդիկ հոգնել են քաղաքականությունից, իրենց տնտեսությունն է հետաքրքրում: Հայ հանրությունը քաղաքական որոշումների չի սպասում, մարդկանց փոփոխություն է պետք, մարդիկ պետք է զգան, որ իրենց տնտեսական վիճակը փոխվում է»,- նշեց Արա Աբրահամյանը՝ հավաստիացնելով, որ Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցել է ՀՀ-ն, այս առումով նոր հնարավորություններ է բացում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ