Ֆրանսիայի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ


13:56 , 14 հոկտեմբեր, 2016

Image result for ֆրասիական խորհրդարանՖրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին հաղորդում է Nouvelles d Arménie-ն՝ հավելելով, որ օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Նաև նշվում է, որ օրինագիծն այլևս չի վերադարձվելու Ազգային ժողով՝ քննարկման:

Պարբերականը նշում է, որ սա մեծ ձեռքբերում և հաղթանակ է հայ համայնքի համար, որն արդեն մոտ տասը տարի է՝ պայքարում է նման օրինագծի ընդունման համար։