Tert.am-ը գրում է.
Թաիլանդի 88-ամյա թագավոր Պհումիպոն Ադուլյադետի մահից հետո Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը դարձել է ամենից երկար իշխող միապետն աշխարհում:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` Բրիտանիայի միապետուհին, դժվար թե, ուրախ լինի իր նոր ձեռք բերած տիտղոսով:
Հիշեցնենք, որ Թաիլանդի արքան մահացել է հիվանդանոցում հոկտեմբերի 13-ին` կյանքի 89-րդ տարում: Նա համարվում էր ամենից երկար իշխողը գործող առաջնորդներից: Վերջինս թագավորության գահին իշխել է 70 տարի` 1946-ից ի վեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ