Չինաստանում հայրը պատահմամբ սպանել է սեփական երեխային՝ կոտրելով նրա պարանոցը (video)


02:17 , 14 հոկտեմբեր, 2016

Չինաստանի Գուանչժու քաղաքի սուպերմարկետներից մեկում հայրը պատահմամբ ընկել է երեխայի վրա և սպանել նրան՝ կոտրելով պարանոցը: 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան հոր հետ խաղում խանութում և ինչ-որ պահի հայրը կորցնում է հավասարակշռությունն ու ողջ քաշով ընկնում երեխայի վրա: Արդյունքում երեխան ստանում է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Դեպքի վայր ժամանած բժիշկները նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահանում է: