10 տարի առաջ այս օրը Բան Կի Մունը ստանձնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը


19:36 , 13 հոկտեմբեր, 2016

46f137b06077d36b9cc866a9a6419c46Araratnews.am-ը գրում է.

2006 թ. հոկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից Բան Կի Մունը նշանակվեց կազմակերպության գլխավոր քարտուղար: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:

Բան Կի Մունը ծնվել է 1944 թ. հունիսի 13-ին Հարավային Կորեայում: Մունը Միավորված ազգերի կազմակերպության ութերորդ և ներկայիս գլխավոր քարտուղարն է, հաջորդել է Քոֆի Անանին։ Մինչ այդ եղել է ՄԱԿ-ում Հարավային Կորեայի Հանրապետոության արտգործնախարարության ներկայացուցիչը։ 2004-2006 թթ. զբաղեցրել է Հարավային Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը։