Սիրիայում անհետ կորած և առևանգված է համարվում ավելի քան 15 հազար մարդ


20:15 , 13 հոկտեմբեր, 2016

Սիրիայում անհետ կորած և առևանգված է համարվում ավելի քան 15 հազար մարդAysor.am-ը գրում է.

Սիրիայում հակամարտության սկզբից ի վեր անհետ կորած և առևանգված է համարվում ավելի քան 15 հազար մարդ. РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի ազգային հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարը։

«Ավելի քան 15 հազար առևանգված և անհետացած։ Մեծ թվով մարդիկ պատանդ են պահվում «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման ձեռքերում»,- հայտարարել է նախարարը։

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից։