Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Պուտինի օգնական


17:20 , 13 հոկտեմբեր, 2016
Tert.am-ը գրում է.
Մոսկվան մեծ լավատեսություն չունի մոտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ Մոսկվան կշարունակի աշխատանքը Երևանի և Բաքվի հետ, գրում է«ՌԻԱ Նովոստի»-ն:
 
«Ես չէի ասի, թե մենք մեծ լավատեսություն ունենք մոտ ժամանակներս այդ հակամարտության կարգավորման առիթով: Բայց մենք, բնականաբար, կշարունակենք հետևողական աշխատանքը և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ»,- ասել է Ուշակովը լրագրողներին:
 
Ընդ որում՝ ՌԴ նախագահի օգնականը հրաժարվել է բացահայտել բանակցությունների «խոհանոցը»՝ նշելով, որ քննարկվում են շատ տարբերակներ ու առաջարկներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ