«Քրոսս» առողջության կենտրոնը կազմակերպել է սեմինար՝ «Նիհարեք առողջ» թեմայով


15:22 , 13 հոկտեմբեր, 2016

«Քրոսս» առողջության կենտրոնը կազմակերպել է սեմինար՝ «Նիհարեք առողջ» թեմայով: Կազմակերպիչները նշում են, որ սեմինարի ընթացքում մասնակիցներին կօգնեն հասկանալ՝ ինչպես նիհարել՝ օգտագործելով առողջ սնունդ:

«Սեմինարի ընթացքում մարդիկ կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները և կծանոթանան այն մարդկանց հետ, ովքեր առողջ սննդակարգով նվազեցրել են ավելորդ քաշը մեր օգնությամբ: Ինչպես նաև կլինի խաղարկություն նիհարել ցանկացողների շրջանում, և 1 մասնակից հնարավորություն կստանա անվճար օգտվելու ծրագրից»,- փոխանցում են «Քրոսս» առողջության կենտրոնից:

Սեմինարը կկայանա հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13.00-ին։ Մուտքն անվճար է։ Գրանցվելու համար զանգահարել 011 773 773։ Հասցե՝ ք Երևան, Աշտարակի խճ 50-1, Կարմիր Խաչ։