Հազարի թերթերը լվանում ենք և միջին կտորներով կտրատում։ Վարունգը խոշոր խորանարդիկներով կտրատում ենք և լցնում հազարի թերթերի վրա։
Լոլիկը միջին խորանարդիկներով կտրատում ենք և լցնում աղցանի մեջ։
Ֆետա պանիրը մանր խորանարդիկներով կտրատում ենք և խառնում աղցանի հետ։ Ավելացնում ենք մանր կտրատված սամիթը և զգուշորեն խառնում ենք։ Աղցանի մեջ աղ և պղպեղ ենք անում և քացախով և ձիթայուղով համեմում։ 1 պտղունց քունջութ ենք ավելացնում։