Հայաստան-Իրան գազատարն ու Կարեն Կարապետյանի պատռված դիմակը


09:00 , 13 հոկտեմբեր, 2016
Image result for Կարեն ԿարապետյանԳնալով համոզվում եմ, որ վարչապետը փոխվել է հենց Իրան-Հայաստան գազատարի պատճառով, իսկ Կարեն Կարապետյանը ներկայացնում է ավելի շատ Ռուսաստանի, մասնավորապես՝ ռուսական էներգետիկ համակարգի շահերը, քան Հայաստանի տնտեսական հետաքրքրությունները։ Հիմա էլ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների փոխնախարարը հայտարարել է, որ Իրան-Հայաստան նոր գազատարի մտահղացումը իբրև թե բազմաթիվ բարդություններ է պարունակում։ Պարզ է, որ սա Հայասատանի համար ռազմավարական նշանակություն ունեցող և երբևէ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից թուլացնելու հնարավորություն տվող նախագծի մտադրված տապալում է, և այստեղ արդեն պատռվում է Կարեն Կարապետյանի դիմակը։
Փաստորեն, մեր նոր կառավարությունը փակում է Հայաստանի տնտեսական զարգացման եզակի հնարավորությունը, զրկում մեզ գազի տարանցիկ գոտի դառնալու հնարավորությունից։ Երբ տարիներ շարունակ այս գազամուղի գոյությունն ու աշխատանքը հնարավոր է եղել հենց նույն իշխանությունների համար, այսօր հանկարծ Կրեմլից գործուղված վարչապետի շատ «խելացի» նախարարներն ու փոխնախարարները որոշում են, որ դա բարդ գործընթաց է։