Ժողովուրդը կհիասթափվի Րաֆֆուց, եթե նա կոալիցիա կազմի իշխանությունների հետ


18:41 , 20 փետրվար, 2013

Խիստ ուշագրավ հարցազրույց է տվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանը։ Ուզում եմ առանձնացնել նրա խոսքի ամենահետաքրքիր կետերը.
- Ռեժիմը հերթական անգամ հավաքեց ընդամենը 200-250 հազար ձայն, իսկ մնացածը կեղծիքների ու լցոնումների արդյունք է,
- Իշխանությունները չէին սպասում, որ Րաֆֆու շուրջ ձայների նման համախմբում կլինի և գլխի ընկան միայն քվեարկության վերջին ժամերին, դրա համար էլ կորցրին վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ
- Ժողովուրդը քվեարկում էր ոչ թե Րաֆֆու օգտին, այլ Սերժի դեմ
- ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն դեմ են գնացել ժողովրդի շահերին, քանզի եթե նրանք միավորվեին, ապա ի վիճակի կլինեին ապահովել իշխանափոխությունը եթե ոչ հենց ընտրության օրը, ապա առաջին 72 ժամերի ընթացքում։
- Ժողովուրդը կհիասթափվի Րաֆֆուց, եթե նա կոալիցիա կազմի իշխանությունների հետ:

Նյութի աղբյուրը` այստեղ