Ի՞նչ կլինի, եթե ամեն օր մեկ հատ թթու վարունգ ուտեք


19:15 , 12 հոկտեմբեր, 2016

Պարզվում է՝ թթու վարունգը զգալի ազեցություն ունի օրգանիզմի վրա։

Այն խթանում է ուղեղի աշխատանքը, նպաստում ստամոքսի արդյունավետ աշխատանքին։

Ուղեղն ավելի արդյունավետ է աշխատում, եթե մարսողության համակարգի հետ ամեն ինչ կարգին է։

Իսկ ահա ստամոքսաղիքային տրակտի առողջության համար կարևոր նշանակություն ունեն ֆերմենտացված մթերքները։

Թթու վարունգն օգնում է պահպանել ստամոքսի առողջ միկրոֆլորան։

Картинки по запросу

Կաթնաթթուն, որը պարունակվում է դրա մեջ, հնարավորություն է տալիս իջեցնել խոլեստերինի քանակն արյան մեջ, իջեցնում է արյան ճնշումն ու նպաստում արյան շրջանառությանը։

Եթե չունեք երիկամի խնդիրներ, ապա բժիշկները խորհուրդ են տալիս հաճախակի ուտել թթու վարունգ և կաղամբ։