Հսկիչ գների «բեռը»
Տնտեսության զարգացման և ներդրումային դաշտի խթանման նպատակով իրականացվող բարեփոխումները չեն կարող շրջանցել մաքսային և հարկային ոլորտները:
Բարեփոխումների շրջանակներում որպես դրական փոփոխություն կլիներ սահմանին կիրառվող «հսկիչ գների» պրակտիկայից հրաժարվելը, որը կիրառվում է համարյա բոլոր ներկրվող ապրանքների համար:
Փոփոխությունը թույլ կտա նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, վերացնել գործարարների և մաքսային աշխատողների միջև ստեղծված անառողջ մթոնոլորտը:
«Հսկիչ գների» առկայությունն իրականում չի ծառայում որպես բյուջեում լրացուցիչ ֆինանսական հոսքերի ապահովման միջոց: Հաճախ ներմուծող գործարարներին ձեռնտու է մաքսազերծումը կատարել Բելառուսի և Ղազախստանի սահմանում, քան Հայաստանում:
Այս իրավիճակում կարող է հարց առաջանալ, թե ինչու ոլորտի նախկին պատասխանատուները չեն հրաժարվել հսկիչ գների կիրառումից: Իրականում դրա համար կան օբյեկիտիվ պատճառներ: Առկա են այնպիսի երկրներ, որտեղից ապրանքներ ներմուծելու դեպքում հաշիվ-ապրանքագրի վրա վաճառողը կարող է գրել ցանկացած թիվ, որի արդյունքում ներկրողը ցածր մաքսատուրքեր է վճարում: Դա հիմնականում Չինաստանից և Թուրքիայից ներմուծման դեպքում է:
Նման իրավիճակում կարելի է հսկիչ գները թողնել վերը նշված երկու պետությունների համար, իսկ մնացածի դեպքում` հանել: