Ընդամենը 6 տարի առաջ Լիլիթ Հովհաննիսյանը միջոցառման էր ներկայանում թատրոնից «գողացած» կոշիկներով ու սարսափելի սանրվածքով


14:30 , 12 հոկտեմբեր, 2016

Մի քանի օր առաջ Կամո Թովմասյանը լուսանկարներ էր հրապարակել իր բլոգում, թե ինչ տեսք են ունեցել հայ հայտնիները 6 տարի առաջ: Նայում ես լուսանկարներն ու զարմանում, միևնույն ժամանակ ուրախանում, թե 6 տարվա մեջ ինչ աճ են գրանցել մարդիկ:

Եթե 6 տարի առաջ Լիլիթ Հովհաննիսյանը կարող էր միջոցառման ներկայանալ սև զգեստով, սև, հաստ զուգագուլպայով և արծաթագույն, թատրոնի բեմից «գողացած» կոշիկներով ու այս սարսափելի սանրվածքով, ապա այսօր նա ցանկացած միջոցառումից առաջ օրերով պատրաստվում է, ընտրում է առիթին համապատասխան զգեստ, դիմահարդարում ու աքսեսուարներ:

Այնպես որ, իրեն ոճի իկոնա հռչակելուց ու մեծամտանալուց առաջ, վատ չէր լինի Լիլիթն իր 6 տարի առաջվա լուսանկարները նայեր…