Այս մարդն ավելի քան 50 տարի մազերը չի կտրել. ահա, թե ինչի են վերածվել դրանք


00:05 , 12 հոկտեմբեր, 2016

Շատ մարդիկ վախենում են վարսավիրներից։ Բայց այս տղամարդն այնքան է վախենում մազերը կտրելուց, որ ավելի քան 50 տարի վարսավիրի մոտ չի գնացել։

Վիետնամում բնակվող Տրան Վան Խայ անունով տղամարդը հայտնի դարձավ ամբողջ աշխարհին իր վարսերի շնորհիվ, որոնց երկարությունը հասնում է 6 մ և 80 սմ:

Դեռևս երիտասարդ տարիներին նա զգացել էր, որ վարսավիրի մոտ հաճախելուց հետո իր առողջական վիճակը վատանում էր, այդ պատճառով որոշեց երկարեցնել մազերը։

Ծանր մազերի շնորհիվ նա ստիպված լքեց իր՝ ֆերմերի աշխատանքը, քանի որ չէր կարողանում հավասարակշռություն պահել։

Նա տարվեց բուդդայականությամբ և իր մեջ բացահայտեց մարդկանց բուժելու կարողություն։

Տրան Վան Խայը մահացավ 2010թ․՝ 79 տարեկան հասակում, և մինչև կյանքի վերջ չհրաժարվեց իր մազերից։