«Հարկային»-ի վերաիմաստավորման մեխանիկան


19:00 , 11 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу ՀարկայինՀանրության կողմից «հարկային» եզրույթը հաճախ ընկալվում է բացասական կերպարի և գործունեության հետ:

Գործարարների ավելացման և ֆինանսական ներհոսքի ապահովման նպատակով պետք է իրականացնել ՊԵԿ ծառայողի կերպարի արմատական վերափոխում:

Գործադիր մարմինը հենց այդ խնդիրն է դրել համապատասխան գերատեսչության առաջ: Հարկավոր է հնարավորինս կրճատել միջամտությունը գործարարի կողմից իրականացվող աշխատանքների մեջ:

Թիրախում պետք է լինեն նրանք, ովքեր գործում են հարկային դաշտից դուրս: Քաշքշուկի նվազեցումը հնարավորություն կտա գործարարին աշխատել ավելի անկաշկանդ: Այլ կերպ ասած՝ հարկային մարմինները պետք է գործեն այնտեղ, որտեղ իրոք զգացվում է իրենց կարիքը: