19-ամյա Քայլի Ջենները չորրորդ առանձնատունն է գնել


19:45 , 11 հոկտեմբեր, 2016

Ամերիկյան 19-ամյա մոդել Քայլի Ջեններն արդեն գնում է չորրորդ առանձնատունը։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ մոդելն ունի երեք շքեղ առանձնատուն։ Երեք առանձնատունն էլ գտնվում են Լոս Անջելեսի նույն թաղամասում։ Հիդդեն-Հիլսում գտնվող հերթական տունը Ջենները գնել է 12 մլն դոլարով։