Հայ-իրանական բազմամոդալ միջանցքը


13:44 , 11 հոկտեմբեր, 2016

Image result for Հայ-իրանականՀայ-իրանական բազմամոդալ միջանցքը

Օրերս Թեհրանում տեղի է ունեցել «Armenia EXPO-2016» ցուցահանդեսը, որին մասնակցել են հարյուրից ավելի հայկական ընկերություններ: Մասնակիցների թվում էր նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն:

Այդ ընկերությունը ներկայացրել է Հայաստանի տարածքով
Իրանից դեպի եվրոպական երկրներ և հակառակ ուղղությամբ երկաթուղային փոխադրումների հնարավորությունները:

Հայաստանի և Իրանի միջև առկա փոխադրումների բազբամոդալ միջանցքը կարող է ծառայել ինչպես
ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտի համար: Սպասվում է, որ Հայաստան կայցելի Իրանի տրանսպորտային ընկերությունների միջազգային ասոցիացիայի պատվիրակությունը, որը կքննարկի վերը նշված փոխադրումների իրականացման հնարավորությունները: Հիշեցնեմ, որ այս ասոցիացիային է պատկանում իրանական շուկայի բեռնափոխադրումների 60 տոկոսը: