Ալեքսանդր Մանթաշյանցի ընկերության արժեթուղթը (photo)


03:54 , 11 հոկտեմբեր, 2016

Ներկայացնենք հայ նշանավոր գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի 1899 թվականին ստեղծված «Ալեքսանդր Մանթաշև և Կո» նավթարդյունաբերական և առևտրային ընկերության 100 ռուբլիանոց արժեթուղթը: Այդ ընկերությունը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին, ընկերության նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում էին ամբողջ աշխարհում, իսկ Մանթաշյանցը (1842-1911) համարվում էր Ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանցից մեկը: Ալեքսանդր Մանթաշյանցն իր հաջողակ գործարարությունը միշտ զուգակցել է ազգային՝ հասարակական և բարեգործական լայնածավալ գործունեության հետ, դառնալով այդ ժամանակաշրջանի խոշորագույն հայ բարերարներից մեկը։