Արագ դիետա. նիհարեք 7 կիլոգրամ 7 օրում


20:45 , 10 հոկտեմբեր, 2016

Խնձորի դիետան համարվում է ամենահեշտ և արդյունավետ դիետաներից մեկը:

Նրա տևողությունը 7 օր է, իսկ արդյունքը՝ մոտ 7 կիլոգրամի կորուստ:

Կարող են խնձորով դիետա պահել նաև նրանք, ում առողջական խնդիրների պատճառով հակացուցված են ուրիշ դիետաները:

 

 

Խնձորի դիետա

Картинки по запросу

7 օրվա համար Ձեզ անհրաժեշտ է.

Դիմանալ 7 օր միայն խնձոր ուտելով շատ բարդ է, բայց արդյունքը, հավատացեք, Ձեզ կգոհացնի: Եթե սիրում եք խնձոր, ապա այս դիետան հենց Ձեզ համար է: Կարող եք խմել նաև կանաչ թեյ և ջուր, ինչքան կկամենաք:

Իսկ նրանք, ովքեր չեն դիմանա այս խիստ դիետային, կարող են օրվա ընթացքում խմել նաև 2 բաժակ կեֆիր:

Իսկ ծայրահեղ դեպքում, սկսած 5-րդ օրից, կարող եք օրվա ընթացքում մի փոքրիկ կտոր սև հաց ուտել:

Չկան սահմանափակումներ նաև խնձորի տեսակների, գույնի հարցում:

Բացի նիհարելուց՝ խնձորի դիետան օգտակար է նաև մի քանի հիվանդությունների ժամանակ, ինչպես տասներկումատնյա աղիքի խոցի դեպքում:

Այս հիվանդությունն ունեցողները կարող են օգտագործել միայն քաղցր խնձորներ:

Գաստրիտի դեպքում նույնպես օգտակար է այս դիետան, բայց հակացուցված են քաղցր խնձորները:

Իսկ եթե սիրտ-անոթային հիվանդություններ ունեք, ապա 1 կգ խնձորին ավելացրեք մինչև 100 գ շաքարավազ: