Վահե Ավետզադե անունով ստահակը Բաքվում է


19:30 , 9 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу Վահե Ավետյան«Վահե Ավետզադե» անունով ստահակը Բաքվում է

Իրեն ընդդիմադիր հորջորջող «իրավաշատպան» Վահե Ավետյանը, ով երկար տարիներ է՝ Շվեդիայում է ապրում, իբրև թե միամիտ տեղը, առանց պաշտոնական Բաքվին իրազեկելու՝ ժամանել է Ադրբեջան։ Հենց նույն դավաճան Ավետզադեն և ալիևյան ԶԼՄ-ներն այս ֆարսը հենց այդպես էլ ներկայացնում են։ 25 տարի անց հայն իր ոտքով, առանց նախապես պայմանավորվելու ժամանել է Իլհամ Ալիևին հյուր, որը ապրիլի սկզբին հարձակվեց Արցախի վրա և որի ստահակ ասկյարները հենց նույն Ալիևի հրամանով մորթազերծ էին անում գերի ընկած հայ զինվորվերին և այլանդակում իրենց մոտ հայտնված հայ զինծառայողների դիերը։ Հիմա այս պոռնիկը, ով իրեն Վահե Ավետյան է անվանում, փորձում է համոզել մարդկանց, որ ինքնը Բաքվում զգում է իրեն շատ լավ, ինչպես իր տանը։ Ազերի լրագրողների հետ զրույցում սույն ամեոբան արտաբերել է. «Խաղաղությունն այսօրվանից է սկսվում, հենց հիմա»։ Չեմ զարմանում, քանի որ ԱԶԳԱԴԱՎ ամեն մի ստահակ, ինչպես Վահան Մարտիրոսօղլուն, այնպես էլ Վահե Ավետզադեն, իրենց շատ լավ են զգալու ասկյարների մոտ և հատկապես Ադրբեջանի ԱԱԾ-ի նստավայրում, որի պատվերներն են կատարում։
Արցախյան հակամարտության լուծման շուրջ վերջին իրադարձություններից հետո Բաքուն անցավ իր պլան B-ին, որը կարելի է անվանել «Վահե Ավետզադե» օպերացիա։ Սրան էլ են օգտագործելու Վահան Մարտիրոսօղլուի պես ու դեն են նետելու՝ մի ազերիական կայքում որպես լրագրող ընդունելով, հակահայկական հոդվածների հեղինակ դարձնելով...