Ֆուտբոլը փրկելու միակ ելքը քաղաքական բարձրագույն ղեկավարության կողմից հարցին միջամտելն է


23:15 , 8 հոկտեմբեր, 2016
Ֆուտբոլը փրկելու միակ ելքը քաղաքական բարձրագույն ղեկավարության կողմից հարցին միջամտելն է։ Բոլոր տարիքային խմբերի հավաքականները վատ են խաղում ու խայտառակ պարտություններ են կրում, նույնն է վիճակը նաև ակումբների պարագայում։ Ֆեդերացիան փաստացի անզոր է փրկել իրավիճակը, ու պետք է փոփոխություններ լինեն։ Տրամաբանական է, երբ տևական ժամանակ չես կարողանում ապահովել զարգացում, մի բան էլ՝ հետընթաց ես գրանցում, ապա պետք է հեռանալ, իսկ եթե չես ուզում, պետք է հեռացնել։ Զարմանում եմ ուղղակի՝ էլ ի՞նչ ֆուտբոլային դժբախտություն պետք է գրանցենք, որ այս ամենն ընկալվի… Մի քիչ արագություն է պետք։