Ողջ ճշմարտությունը Ռուբեն Հայրապետյանի մահանալու ասեկոսեների մասին


13:30 , 7 հոկտեմբեր, 2016

 Մի քանի օր է՝ քաղաքում լուրեր են պտտվում, որ ՀՖՖ նախագահ  Ռուբեն Հայրապետյանը մահացել է: Ասեկոսեները սկիզբ առան այն բանից  հետո, երբ լուրեր տարածվեցին, որ նա առողջական լուրջ  խնդիրներ ունի: Որոշ ժամանակ առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ  Հայրապետյանը բնակություն է հաստատել Արցախում, և նրա՝ քիչ  երևալը բացատրվում էր այս հանգամանքով:

BlogNews.am-ին մոտ կանգնած աղբյուրը հերքեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մահվան լուրը՝ հավելելով, որ նա ողջ-առողջ է, ավելին՝ նա մասնակցել է հավաքականի մարզումներին: