Արտահանումը կարող է «ռեկորդ» սահմանել


11:18 , 7 հոկտեմբեր, 2016

Արտահանումը կարող է «ռեկորդ» սահմանել

Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող ցուցանիշների համաձայն՝ Հայաստանից ապրանքների արտահանման աճն առաջին ութ ամիսների համար կազմել է 18,9 տոկոս կամ 1 միլիարդ 129 միլիոն դոլար:

Ցուցանիշի ձևավորման վրա դրական ազդեցություն է ունեցել պատրաստի արտադրանքի արտահանման ավելացումը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28,7 տոկոսով: Աննախադեպ աճ է արձանագրվել նաև կիսաթանկարժեք և թանկարժեք մետաղների արտահանման ուղղությամբ: Դրական տարբերությունը 2015 թվականի համեմատ կազմել է 85 տոկոս:

59 տոկոսով աճել է նաև մանածագործական իրերի արտահանումը, իսկ մեքենաների, սարքավորումների, օդային և ջրային տրանսպորտի միջոցների ապրանքախմբերի արտահանման ծավալների աճը կազմել է 20 տոկոս:

Դրական ցուցանիշներ առկա են նաև մի շարք այլ ապրանքախմբերի համար: Եթե այս միտումը պահպանվի, ապա շատ հնարավոր է, որ այս տարին արտահանման համար դառնա «ռեկորդային»՝ վերջին տաս տարիների ամենամեծ արտահանումը իրականացնելու տեսանկյունից: