Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները դառնում են ծայրաստիճան վտանգավոր տարածաշրջանի համար


05:28 , 7 հոկտեմբեր, 2016
Image result for турция-иракԹուրքիայի և Իրաքի հարաբերությունները դառնում են ծայրաստիճան վտանգավոր տարածաշրջանի համար: Այն կարող է դառնալ թուրք-իրաքյան պատերազմի հիմք:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Իրաքի խորհրդարանի պահանջը չի արտացոլում իրաքցիների կարծիքն ու պահանջը: Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիան չի պատրաստվում իր ռազմաբազան հանել Հյուսիսային Իրաքից, և Բաշիքա ռազմաբազան կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել ԻՊ-ի դեմ պայքարը: Նա հիշեցրել է, որ Թուրքիան ունի իրավասություն անցկացնելու համար միջսահմանային ռազմական գործողություններ ահաբեկչական կառույցների դեմ:
Չավուշօղլուն խիստ քննադատության է ենթարկել Իրաքի ներկա վարչակազմին՝ նրանց անգամ մեղադրելով ԻՊ-ին սատարելու մեջ: