Հանճարեղ եղանակ՝ մեջքի ցավից արագորեն ազատվելու համար


19:45 , 6 հոկտեմբեր, 2016

Ցավոք, նստակյաց կյանքի պատճառով շատերն ունենում են մեջքի ցավեր:

Հաճախ դրանից կարելի է ազատվել վարժությունների կամ բուժիչ մերսման միջոցով:

Բայց կա ևս մեկ հիանալի և հասարակ միջոց այդ խնդիրը լուծելու համար:

Այս միջոցը հայտնաբերել է մերսման մի մասնագետ Մեծ Բրիտանիայից:

Ձեզ ընդամենը պետք կգա թենիսի գնդակ:

 

Ինչպես ազատվել մեջքի ցավից

1․ Հենվեք պատին:

2․ Սեղմած պահեք թենիսի գնդակը պատի և մեջքի արանքում:

3․ Շարժվեք վերև և ներքև: Այդ ժամանակ գնդակը պետք է լինի ողնաշարի և թիակներից մեկի միջև: Ժամանակը՝ 3-4 րոպե:

Այս գործընթացը կարելի նաև պառկած կատարել: Բացի մեջքից՝ խորհուրդ է տրվում գնդակի օգնությամբ մերսել նաև ազդրերն ու հետույքը:

Այս մերսումն իսկական փրկություն է նստակյաց կյանք վարող մարդկանց համար: