Սուրիկ Խաչատրյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից


12:05 , 6 հոկտեմբեր, 2016
Картинки по запросу սուրիկ խաչատրյանՍյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց պաշտոնից. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից նրան ազատելու մասին որոշման նախագիծը Կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: 
Նախագծում  գրված էր, որ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Կառավարությունը հաստատեց նախագիծը:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզպետ նշանակել  Վահե Հակոբյանին, սակայն նախագիծը կքննարկվի  ՀՀ նախագահի կողմից  Սուրիկ Խաչատրյանի  վերաբերյալ Կառավարության որոշումը հաստատելուց հետո:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը ՀՀ Սյունիքի մարզի մարզպետն էր 2004-2013 թթ. և 2014 թ. սեպտեմբերի 25-ից մինչ օրս։