Ֆեյքերի դիստրիբյուտորը քննադատում է ֆեյքերին


17:15 , 5 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу Նաիրա ԶոհրաբյանԱզգային ժողովում երեկվանից թունդ քննարկվում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Թե ով ինչքան ձայն հավաքեց, ով ինչպիսի հաջողություններ գրանցեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այլ հարց է: Առավել մեծ ուշադրության է արժանի կուսակցապետերի ճառերն ու մեգավերլուծությունները տեղի ունեցածի վերևաբերյալ:

Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում մտովի տեղափոխվել էր երիտասարդ տարիներ և հիշել էր, թե ինչպես էին քվեատուփեր գողանում, դիտորդներ ծեծում, թե ինչպիսի դժոխային ու անմարդկային ապրումների միջով էին անցնում իրենք նախկինում: Նա մի ասացվածք էլ ասաց․ «Երբ կկուն պրոբլեմ ունի, կարծում է, թե բույնն է փտած»:
Այս կնոջը լսելով՝ կարելի է մտածել, թե բարիկադների վրա կռված ակտիվիստ է եղել նախկինում, ու դա է պատճառը, որ այսօր ԱԺ ամբիոնից ընդդիմադիր գործընկերներին խելք ու խրատ է սովորեցնում: Մինչդեռ Բարգավաճը ընտրակաշառք բաժանելու մասնագիտական խորը գիտելիքներով կարող է մաստեր կլաս անցկացնել ցանկացած պետությունում: Սրանք կարծում են, թե Հայաստանում մարդկանց հիշողություններն այնքան կարճ են, որ ակնհայտ դարձած իրողությունները բոցաշունչ ու լեղապատառ ճառերով կարող են ծածկադմփոց անել:

Ամենահետաքրքիրը, սակայն, կուսակցապետի վրդովված խոսքն էր՝ կապված քաղաքական ուժերի ֆեյքերի հետ. «Ֆեյսբուքյան իրականությունը ձեր մի քանի աղանդավոր համակիրների ֆեյքերով կազմավորված իրականությունը, երբ որ գովազդի տակ դնելով ձեր նյութերը, լայքեր հավաքելով՝ կարծում եք, որ դա ձեր ընտրազանգվածն է, մի շփոթեք ռեալ իրականության հետ»:

Հայաստանյան սոցցանցերում ֆեյքերի մշակույթի համահիմնադիրներից մեկը, Հայաստանում կեղծ էջերի պաշտոնական դիստրիբյուտորը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է եղել, հիմա ու՞մ է մեղադրում հարգարժան «ընդդիմադիրը»: Տարիներ շարունակ ֆեյքերի գծով հաստիքային աշխատատեղ պահած ուժի ղեկավարը ինչ-որ մի բան բաց է թողել կամ էլ հիշողության կորուստ ունի: