Համաձայն ICES դիտորդական առաքելության՝ ընտրություննեը լեգիտիմ էին և ժողովրդավարական


12:17 , 19 փետրվար, 2013

Դիտորդական առաքելությունները մեկը մյուսի հետևից հայտարարում են ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ ու լեգիտիմ լինելու մասին, ընդ որում, իրար հերթ չտալով այս հայտարարություններն արվում են արևմտյան դիտորդական առաքելությունների կողմից։ ICES միջազգային դիտորդական առաքելության համապատասխան հայտարարությունը հետևել է քիչ ավելի վաղ արված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարությանը։
Այս երկու առաքելություններն էլ հայտարարել են, որ չի գրանցվել ոչ մի լուրջ խախտում ու ոտնձգություն, իսկ նախորդ ընտրությունների համեմատ կա վիճակի բարելավում։ ICES-ի ստուգայցերի արդյունքում այցելված 134 տեղամասերից 35 տոկոսի աշխատանքը գնահատվել է բավարար, իսկ մնացած 65 տոկոսինը՝ դրական, իսկ ընդհանուր եզրակացությունը անցած ընտրությունների վերաբերյալ հետևյալն է. նախագահական ընտրությունները կայացել են, դրանք լեգիտիմ են, ժողովրդավարական, կայացել են ՀՀ Ընտրական օրենսգրքի տառին համապատասխան։

Կից նյութն`այստեղ