«Իրավունք». Չորս անչափահաս երեխաների մայրը փորձել է ինքնասպան լինել երեխաների ներկայությամբ


09:20 , 4 հոկտեմբեր, 2016

«Նախօրեին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի տներից մեկում 37-ամյա կինը կախվելու միջոցով փորձել Է ինքնասպանություն գործել։ Փրկարարներին, բարեբախտաբար, հաջողվեց փրկել չորս անչափահաս երեխաների մոր կյանքը։ Նշենք, որ ինչպես հայտնում Է Վանաձորի մեր աղբյուրը. «Ըստ քաղաքում  տարածված  լուրերի՝ կինը սոցիալական ծանր պայմաններում Է ապրում, իսկ վերջերս էլ ասում են, այդ ծանր Կյանքի պատճառով հոգեկան շեղումներ են նկատվել նրա մոտ։ Ըստ լուրերի՝ նրա այդ քայլի մասին հարևաններն իմացել են երեխաների լացուկոծից, զանգել են 911, և այդպես հաջողվել Է փրկել նրա կյանքը։ Նա փորձել Է կախվել ննջարանում»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։