Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Նյու Յորք են ժամանել 20 թիկնապահների հետ (տեսանյութ)


04:49 , 4 հոկտեմբեր, 2016

Զինված հարձակման ենթարկված Քիմ Քարդաշյանը Նյու Յորք է ժամանել 20 թիկնապահների հետ: Աստղի անվտանգությունն ապահովել են Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները:

Ռեփեր Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի ավտոշարասյունը բաղկացած է եղել 10 ավտոմեքենայից:

Զինված հարձակման և կողոպուտի պատճառով Քանյե Ուեսթը կիսատ էր թողել Նյու Յորքի իր համերգը՝ ներողություն խնդրելով անհետաձգելի ընտանեկան գործերի համար: