Ընդդիմությունն ինքն իրեն «հոշոտեց»


18:00 , 3 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу ընտրություններՏԻՄ ընտրություններում և հատկապես մեծ քաղաքներում՝ Վանաձորում և Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները մի ցավալի փաստ արձանագրեցին:

Ընդդիմադիր ուժերը միավորվելու փոխարեն ողջ քարոզարշավի ընթացքում միամյանց «ցեխ շպրտեցին». այս պարագայում նույնիսկ դժվար է խոսել միավորման կամ մեկ դաշինքով հանդես գալու մասին:

Ընդ որում՝ այս ընտրությունների ժամանակ մամուլում և սոցիալական ցանցերում կարելի էր ավելի շատ հանդիպել ոչ իշխանական ուժի կողմից ընտրակաշառք բաժանելու փաստերին, քան ՀՀԿ-ի:

Բանը հասավ նրան, որ ընտրությունների ամենաթեժ պահին «Քաղաքացիական պայմանագիր»-ը «Համախմբման»-ը մեղադրեց ընտրակաշառքներ բաժանելու մեջ:

Ինչևէ, ընդդիմությունը գնաց ինքնահոշոտման ճանապարհով՝ մաքուր ճանապարհ բացելով իշխանության համար: