«Օդում կախված» ընտրակաշառքները և ՏԻՄ ընտրությունները


17:30 , 3 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу ընտրակաշառքԱյս տարի մի քանի փուլով տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ևս լրահոսում կարելի էր հանդիպել ընտրակաշառք բաժանելու մասին լուրերի, սակայն դրանք շարունակվում են «օդում կախված» մնալ:

Պետք է միաժամանակ արձանագրել, որ այս շրջափուլում դրանց մասին լուրերը գերիշխող չէին, հիմնականում որպես հղում նշվում էին այս կամ այն մարդու զրույցները, ինչը լուրջ հիմք չի կարող հանդիսանալ:
Ընդ որում՝ այս ընտրությունները հետաքրքրական էին նրանով, որ ոչ իշխանական ուժերը ևս միմյանց մեղադրում էին ընտրակաշառքի բաժանման մեջ:

Այնպես որ, այս անգամ ևս, ընտրակաշառքների՝ որպես չարիքի, գոյության մասին կխոսվի, կգնա, իսկ արդյունքները կմնան այնպիսին, ինչպիսին որ կան:
Տպավորություն կա, որ ոչ իշխանական ուժերն էլ դեմ չեն ինչ-որ ձևով՝ ոչ ծրագրային, մոտիվացնելու հանրությանը, ուղղակի ոչ բոլորի ռեսուրսներն են բավարարում համատարած ընտրակաշառքի գնալու համար: