Քիմ Քարդաշյանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել


12:00 , 3 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу napali na kim kardashianԱմերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որ այս օրերին գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, դիմակավոր 2 անձանց կողմից ենթարկվել է զինված հարձակման:

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով Քարդաշյանի պաշտոնական ներկայացուցչին, միջադեպը տեղի է ունեցել 35-ամյա հեռուստաաստղի հյուրանոցային համարում:

«Քիմ Քարդաշյանի հյուրանոցային համարում նրա վրա հարձակվել են զինված անձինք: Նրանք եղել են դիմակներով և ոստիկանների պես հագնված»,- ասել է ներկայացուցիչը՝ հավելելով, որ ներկայում աստղն անվտանգ վայրում է:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որ հարձակման պահին եղել է Նյու Յորքում, միջադեպի մասին տեղեկանալուց հետո չեղարկել է համերգն ու մեկնել Փարիզ:

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: