«Լուսավոր Հայաստանը» կորցրեց իր միակ շանսը


11:59 , 3 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу լուսավոր հայաստանՎանաձորում տեղի ունեցած ընտրությունները թերևս ամենաինտրիգայինն էին, որտեղ ընդդիմությունը մրցակցային դեմքով էր հանդես գալիս, սակայն ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ «Լուսավոր Հայաստան»-ի թիմը պարտվել է:

Ճիշտ է, նոր համակարգի պայմաններւմ պարտվել ասվածը փոքր-ինչ հարաբերական է, որովհետև Լուսավոր Հայաստանը Վանաձորի ավագանիում մեծ թիմով ներկայացված կլինի, սակայն պետք է նաև մեկ այլ բան հաշվի առնել. Լուսավոր Հայաստանն, այսպես ասած, ծնունդ էր առել Վանաձորում, և նրա հիմնական ուժն ու սպասումները Վանաձորից էր:

Դեռևս սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» բոլոր համայնքներում պարտվել էր, այդ թվում՝ գյուղական, սակայն նրանց հիմնական սպասելիքը Վանաձորից էր, սակայն դա նրանց չհաջողվեց:

Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ, ի տարբերություն ՀՀԿ-ի, ով իր թեկնածուի հարցում շատ ուշ կողմնորոշվեց, Լուսավոր Հայաստանի դեպքում այդ թեկնածուն վաղուց էր ուրվագծվել, և նրանք ժամանակ ունեցել էին հսկայական նախապատրաստական աշխատանքներ տանելու համար, սակայն տարբեր պատճառներով այս անգամ դա չհաջողվեց: