Ալիևը Ֆրանցիսկոս պապին «ադրբեջանական» տոլմա է հյուրասիրելու, որն ավելի հին է, քան ադրբեջանցի ազգը


12:30 , 2 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу ֆրանցիսկոս պապ բաքուԱլիևը Ֆրանցիսկոս պապին «ադրբեջանական» տոլմա է հյուրասիրելու, որն ավելի հին է, քան ադրբեջանցի ազգը

Թերաժեքության և «հին չլինելու» բարդույթով տառապող մեր արևելյան քոչվոր հարևանները Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ մի քանի ժամով Բաքու այցը օգտագործելու են ինչ-որ մի բանում հայերին «վնասելու» համար։ Ազերիական որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ Բաքվում կայանալիք պատարագից հետո Ֆրանցիսկոս պապը կմեկնի Սալեզիան միաբանություն, որտեղ կհանգստանա և կճաշի։ ТАСС-ին հղում անելով՝ ալիևյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ պապին կհյուրասիրեն իտալական պաստա և ադրբեջանական տոլմա։ Ստրկամիտ Ալիևի ստրկամիտ լրատվամիջոցների համար շատ կարևոր է ТАСС-ին հղում անելը։ Ըստ նրանց՝ եթե այդ լուրը հաղորդում է ТАСС-ը Մոսկվայից, ապա դա ճշմարտություն է, և տոլման իրոք ադրբեջանական է...
Հիշեցնեմ, որ ТАСС-ի փոխտնօրենն է նախկին բաքվեցի և թրքասեր Միխայիլ Գուսմանը, որը երբեք չի թաքցրել, որ իր պաշտոնը նաև օգտագործում է Բաքվին հաճոյանալու համար՝ ադրբեջանցիների հրամցրած ապատեղեկատվությունը ТАСС-ով տարածելով։
Համոզված եմ, որ Ֆրանցիսկոսին տոլմա կերակրելու բարդ պարտականությունը Իլհամը վստահելու է իր տիկնոջը՝ Մեհրիբանին, որը հաճախ է լինում Վատիկանում՝ իբրև բարեգործական ծրագրեր իրականացնող։ Երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ էր մատուցել, ադրբեջանական ԶԼՄ-ները նրան մեղադրում էին Մեհրիբանի բարեգործությունները չգնահատելու և անշնորհակալ լինելու մեջ։ Պապին նույնիսկ հարբեցող և այլասերված էին ներկայացնում։ Իսկ հիմա էլ տոլմա են կերակրելու, որն ԱՎԵԼԻ հին է, քան Ադրբեջան պետությունը...
Հ.Գ. Տեսնես ե՞րբ են Բաքու ժամանող հյուրերին կերակրելու ադրբեջանական խաչապուրի կամ պելմեններ...