Հայաստանում պետք է ստեղծվի ժողովրդագրության նախարարություն


22:22 , 1 հոկտեմբեր, 2016

Image result for ժողովրդագրությանԱյսօր Տարեցների միջազգային օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանն անդրադարձավ տարեցների հիմնահարցերին՝ նշելով, որ Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը:

Նա հայտնեց, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2016 թվականի տարեսկզբի դրությամբ աշխատունակ բնակչությունը կազմել է ՀՀ մշտական բնակչության ընդհանուր թվաքանակի 66,3 տոկոսը, իսկ 20.8 տոկոսը՝ աշխատունակ տարիքից ցածրը, 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը՝ 387 659 մարդ:
Փաստացի պատերազմի մեջ գտնվող ու ղարաբաղյան չլուծված խնդիր ունեցող ՀՀ-ում ժողովրդագրությունը պետք է լինի ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրը՝նորագույն զենքերով բանակը համալրելու ու երկրի տնտեսական աճն ապահովելու հետ միասին:
ՀՀ-ը կանգնած է ժողովրդագրական աղետի առջև՝դեպոլուլյացիայի երևույթները ակնառու են՝արտագաղթի այսօրվա տեմպերի պահպանման պարագայում զինված ուժերը կանգնելու են համալրման լրջագույն խնդրի առջև, տնտեսությունը զգալու է երիտասարդ կադրերի կարիք՝որոշ ոլորտներ ուղղակի կարող են կանգնել կադրային սովի առջև, իսկ հասարակության սեռա-տարիքային համամասնությունը կարող է հասնել այնպիսի բացասական հարաբերակցության, երբ երկրում մնացած տարեցներին, թոշակառուներին աջակցելու հույսը լինելու են արտասահմանում՝ՌԴ-ում գտնվող զավակներն, քանի որ պետության տրամադրվող նպաստն ու թոշակը չեն բավականացնելու անգամ ֆիզիկական գոյությունը պահպանելու համար: Պետբյուջեն համալրվում է հարկերից, որոնք վճարում են աշխատունակները, որոնք մեծ տեմպերով արտագաղթում են: Գյուղերի բնակչության ճնշող մեծամասնությունը թոշակառուներ են՝այս տարվա սեպտեմբերի մեկը հատկապես մարզերում ցույց տվեց, թե ինչ վիճակում է ՀՀ-ի ժողովրդագրությունը:Արտագաղթն ու ցածր ծնելիությունը՝սոցիալ-տնտեսական և այլ պատճառներով ինչի են վերածել մարզային ու գյուղական բնակավայրերը դեմոգրաֆիկ դեմքը: Սա նկատում են նաև ՀՀ-ի թշնամի երկրները՝նրանց հետախուզությունները՝դրանից բխող ավելի անսանձ գործողություններով առաջնագծում ու ՀՀ պետական սահմաններին:
Ժողովրդարգությունն անհնար է շտկել կոսմետիկ մեթոդներով՝ժողովրդագրության նախարարության ստեղծումը դարձել է օրակարգային հարց, եթե չենք ուզում ժողովրդագրական լեքսիկոնում տեսնել նոր «Армянский крест» հասկացությունը: Հիշեցնենք, թե ինչ է նշանակում «Русский крест» հասկացությունը, որն օգտագործում են ժողովրդագիրները՝ՌԴ-ի ժողովրդագրական պատկերը ներկայացնելու համար: «Русский крест» (когда графически кривая рождаемости пересекается с кривой смертности населения). Եթե ՌԴ-ում ժողովրդագրության վրա ազդում են թե ցածր ծնելիության մակարդակը, ապահարզանների մեծ թիվը, մահացության մեծ տոկոսը՝ալկոհոլիզմի, թմրանյութերի օգտագործումից՝ՄԻԱՎ, ՁԻԱՀ, աբորտների թվից և այլն: ՀՀ-ում ծնելիության վրա ազդում են սոցիալ-տնտեսական գործոնները, ինչպես նաև մեծ արտագաղթը: Ամուսնուլուծությունների թիվն վերջին տարիներին աճ է արձանագրել, իսկ ընտանիք կազմելու, ամուսնանալու տարիքը ավելացել է՝եվրոպական ճափանիշներին հասնելով, ինչը կարելի է ասել նաև մեկ կամ երկու երեխա ունենալու տենդենցով, որը շատ դեպքերում չի ապահովում անգամ բնակչության պարզ վերարտադրությունը:
ՀՀ-ը Եվրոպա չէ ու չի կարող իրեն թույլ տալ դասվել ծերացող՝տողատակով հասկացվում է վերացող ազգերի շարքին, դրա համար պետք է մշակել հստակ ռազմավարությունը՝կենացներից անցնել ռեալ գործողությունների: Բնակարանային հարցը՝զրո տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր նորաստեղծ ընտանիքներին՝յուրաքանչյուր երեխայի ծնունդից հետո զգալի ֆինանսական աջակցություն, երկրորդ և երրորդ երեխաների ծնվելուց հետո նոր բնակարանի տրամադրում կամ դրան համարժեք դրամի տրամադրում:
Բազմազավակ ընտանիքներին տներով ապահովում՝մարզերում ու գյուղերում յուրաքանչյուր երեխայի ծնվելը պետք է խրախուսվի կամ ֆինանսապես, կամ հողատարածք տրամադրելով՝հնարավոր է բանկերում վարկերի մարումով և այլն:
Առողջապահության ոլորտում՝չբերության դեմ անվճար բուժում, նորագույն տեխնոլոգիաների կիրառում, մայրական կապիտալի ներդրում՝ՌԴ-ի և այլ երկրների օրինակով: Բեբի-բումի փորձի ուսումնասիրություն ու դրական փորձի ներդնում Հայաստանում՝ԼՂՀ-ում, նորաստեղծ ընտանիքներում երեխաների ծնվելուց հետո ծնողների աշխատավարձերի կրկնապատկում և այլն:
Այո, դա բավականին թանկարժեք ծրագիր է՝ՀՀ աղքատիկ բյուջեն այսօր դա չի կարող իրականացնել, սակայն երկրում նորմալ տնտեսության ստեղծումը, ստվերի, միլիադավոր դոլարների կոռուպցիայի կանխման, օլիգարխների դեպի բյուջե բերելու պարագայում բյուջեն կեռապատկվի կամ կքառապատկվի՝դա տնտեսագետների կանխատեսումներն ու վերլուծություն է՝այդպիսի բյուջեով հնարավոր է իրականացնել մեծ ծրագրեր, դնալ բարձր նշաձող պետության ու հասարակության առջև՝հակառակ պարագայում, հարյուր-երկու հարյուր տարի անց Հարավային Կովկասում հայերի ներկայության մասին կարող են խոսել միայն այլազգի պատմաբանները: