Մի հատված Իսրայել պետության 9-րդ նախագահ, հանգուցյալ Շիմոն Պերեսի հայտնի ելույթից


21:00 , 1 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу շիմոն ՊերեսՄի՛ եղեք վատատեսներ, դա նույնպես ժամանակի դատարկ վատնում է, հատկապես, երբ ժամանակները փոխվում են:

Պետք է գնալ գիտության ետևից: Գիտությունը սահմաններ, սահմանափակումներ չունի: Մի՛ փորձեք լուծել անցյալի հարցերը. ես չգիտեմ, թե արդյոք հնարավո՞ր է դա: Անցյալն ընդհանրապես ոչ մի դեր չի կատարում: Պարզապես ուսումնասիրեք այն, որ կարողանաք չկրկնել հին սխալները: Անցյալում չկա ո՛չ ապագա, ո՛չ հույս:

Մարդկանց մեծամասնությունը նախընտրում է հիշել, ոչ թե պատկերացնել, և սա ամենամեծ սխալն է: Ի՞նչ եք ցանկանում հիշել: Բոլոր սխալները, որոնք կատարվե՞լ են: Պատմության վրա չի կարելի ապավինել: Պատմաբանները թագավորների ազդարարներն էին և նրանց, ովքեր իշխանության գլխին էին, նրանք ասում էին այն, ինչ պետք էր:

Մարդիկ վախենում են ինչ-որ բանից… սակայն միայն Աստված գիտի, թե ինչ կլինի վաղը մեզ հետ:

Մեր երիտասարդ սերունդը հիասքանչ է: Բայց ինձ մի բան է զայրացնում՝ նրանք բոլորն ատում են քաղաքագետներին: Նրանք ասում են՝ իբր քաղաքականությունը կաշառված է, այն նրանց համար չէ: Ես պատասխանում եմ՝ եթե դուք ազնիվ եք և ուզում եք ազնիվ քաղաքականություն, գնացեք և ստեղծեք ազնիվ քաղաքականություն:

Սրանք են բոլոր դասերը, որոնք առել եմ անցյալից:

Մարդիկ նաև հարցնում են ինձ, թե ինչպես մնալ գործունյա (ակտիվ): Դա շատ հեշտ է: Մտքում հաշվեք ձեր ձեռքբերումներն ու երազանքները: Եթե ձեր երազանքները ավելի շատ են, քան ձեռքբերումները, նշանակում է՝ դուք դեռևս երիտասարդ եք: Եթե հակառակն է՝ ծեր եք»: