Ժերեմի Մաթյոն հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին


11:50 , 1 հոկտեմբեր, 2016

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերեմի Մաթյոն հայտարարել է, որ որոշում է կայացրել ավարտել միջազգային կարիերան:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամին խնդրել է չհրավիրել իրեն ազգային թիմ` աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման մրցաշարի խաղերին մասնակցելու համար: Նրա փոխարեն Ֆրանսիայի հավաքական է հրավիրվել «Վալենսիա»-ի պաշտպան Էլյակիմ Մանգալան:

Հավելենք, որ պաշտպանն ազգային հավաքականում հանդես է գալիս 2011 թվականից: Այժմ Մաթյոն որոշել է հեռանալ Ֆրանսիայի ընտրանուց` իր տեղը զիջելով երիտասարդ ֆուտբոլիստներին: