Այսօր Բուսակերության hամաշխարհային օրն է


11:34 , 1 հոկտեմբեր, 2016

Ամեն տարի հոկտեմբերի 1-ին համաշխարհային հանրությունը նշում է Բուսակերության համաշխարհային օրը (World Vegetarian Day), որը սահմանվել է Հյուսիսամերիկյան բուսակերների կազմակերպության (North American Vegetarian Society, NAVS) կողմից 1977 թվականին և մեկ տարի անց աջակցություն ստացել Բուսակերների միջազգային միության (International Vegetarian Union, IVU) կողմից: Այս մասին հայտնում է calend.ru-ն:

Այդ ամենամյա տոնը կոչված է լայն հասարակության տեղեկացնել բուսակերության առավելությունների մասին՝ ինչպես առողջության և էկոլոգիայի տեսանկյունից, այնպես էլ էթիկայի, և ուղղված է բուսակերության տարբեր ասպեկտների խթանմանը: