Tert.am-ը գրում է.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ուղերձ է հղել Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, ուղերձում ասվում է.
«Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ:
Հարգանք և խոնարհում Ձեր ավանդի, աշխատանքի և բարի խորհուրդների համար, որոնք ավագի իմաստությամբ փոխանցում եք սերունդներին:
Մեր օրերում շատ բան տեսած, պատերազմի թոհուբոհով անցած, զրկանքներ կրած, բայց միևնույն ժամանակ ապագայի հույսը վառ պահած ավագ սերնդին ոչնչով զարմացնել հնարավոր չէ: Բարեկեցիկ ծերություն և հոգատար վերաբերմունք, ահա այն բանաձևը, որն անհրաժեշտ է վաստակած հանգիստը հնարավորինս արժանավայել դարձնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ