Իսլանդիայի մայրաքաղաքում անջատել են փողոցների լուսավորությունը՝ ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼԸ վայելելու համար


21:15 , 30 սեպտեմբեր, 2016

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անջատել են փողոցների լուսավորությունը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան վայելելու Հյուսիսափայլը՝ իր ողջ գեղեցկությամբ։

Տեղացիները և շատ զբոսաշրջիկներ ապշեցնեղ լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչքան գեղեցիկ է այս ֆենոմենը։