Սա այն դեպքն է, երբ հայրենական արտադրությունն ամոթ ու զայրույթ է առաջացնում (photo)


07:34 , 30 սեպտեմբեր, 2016

Սա այն դեպքն է, երբ ուրախության և հպարտության փոխարեն հայրենական արտադրությունը ամոթ ու զայրույթ է առաջացնում։

Ասորեստանի Սարգոն արքան մեր թշնամյաց թշնամին էր, որ իր ժամանակին գլխավորեց դեպի Հայաստան ամենաավերիչ և արյունալի արշավանքները: Նրա հարվածների ներքո հայոց պետականությունն ու երկիրն անբուժելի վերքեր ստացան:

Այժմ ի փառս հայոց Հայրենիքի ավերիչի` Իջևանում արտադրված գինին կոչել են «Սարգոն»: Երևի հաջորդներն ի նշան համանման երախտագիտական զգացումների կկրեն շահ Աբասի ու սուլթան Աբդուլ Համիդի անունները... Դե, եթե անձեռոցիկները «Կլեոպատրա» կոչվեն, գինին էլ Սարգոն կլինի: Մի՞թե այս աստիճան տգետ կարելի է լինել...