ՌԴ-ն կվերանայի միջուկային զսպման վերաբերյալ իր մոտեցումները


19:40 , 29 սեպտեմբեր, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ռուսաստանը հաշվի կառնի միջուկային զսպման վերաբերյալ ԱՄՆ մոտեցումների վերանայումը և ազգային անվտանգությունից ելնելով համապատասխան քայլեր կձեռնարկի:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը` ի պատասխան ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի` միջուկային զսպման նոր մոտեցումների վերաբերյալ հայտարարության:

«Լուրջ մտահոգության առարկա է միջուկային ներուժի օգտագործման հնարավորության մասին հայտարարությունը, եթե խնդիրն առնչվի ռուսական ուժերի մասնակցության ռազմական հակամարտության: Մենք, իհարկե, հաշվի կառնենք ԱՄՆ մոտեցումները մեր ազգային անվտանգության ապահովման համատեքստում»,- ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: