Օզիլը նոր պայմանագիր կստորագրի «Արսենալ»-ի հետ


23:25 , 29 սեպտեմբեր, 2016

Լոնդոնի «Արսենալ»-ը թիմի կիսապաշտպան Մեսութ Օզիլի հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի հարցում:

Bild-ի տեղեկությունների համաձայն` նոր պայմանագրով կվերանայվի ֆուտբոլիստի աշխատավարձը: Գերմանացին կարող է նաև փոխել խաղային համարը` 11-ի փոխարեն վերցնելով 10 համարը:

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբի հետ Օզիլի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017/18 թվականների մրցաշրջանի ավարտը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Օզիլը 2 գոլ է խփել 5 խաղում: