Րաֆֆու կողմնակիցների ներկայիս վարքագիծը նման է «ոսկե ձկնիկի» պառավի ժլատությանը


22:55 , 18 փետրվար, 2013

Շաբաթներ առաջ գրել էի, որ պատմական պահ է Րաֆֆու համար, քանզի քաղաքական այնպիսի իրավիճակում է հայտնվել, երբ ընդդիմադիր դաշտը սերնդափոխություն է ապրում: Թե չլիներ այս իրավիճակը, Րաֆֆին ու իր թիմը օրո՞ւմ էին ընդդիմադիր զանգվածից այսքան ձայն տանելու... 

Մոտավորապես երեսուն տոկոսից դժգոհելը Րաֆֆու պարագայում զավեշտալի է, դա արդեն չափազանչ բարձր «քաշ» է նրա համար: