Սաակաշվիլու կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլուն կոչ է արել ընտրություններից հետո չլքել երկիրը


05:32 , 29 սեպտեմբեր, 2016

Картинки по запросу ivanishvili putinSputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին կոչ է արել չլքել Վրաստանը, եթե իշխող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը պարտություն կրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

Կուսակցությունում պնդում են, որ իշխանությունների պարտության դեպքում Իվանիշվիլին կլքի երկիրը, ինչի մասին նա հայտնել է իր մերձակա շրջապատին։

Կուսակցության առաջնորդներից Գիգա Բոկերիան լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Մենք ցանկանում ենք Իվանիշվիլիին ու նրա շրջապատին չլքել Վրաստանը ընտրություններում պարտություն կրելուց հետո։
Նրանք պարզապես պետք է դառնան ընդդիմություն։ Դա անհրաժեշտ է մեր երկրի եվրոպական զարգացման համար»։

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 8-ին։