Եթե Ռուսաստանը Ադրբեջանին ողջ Հայաստանն էլ զիջի, միևնույնն է, նա ԵՏՄ չի մտնի


04:49 , 29 սեպտեմբեր, 2016
Картинки по запросу rossiya-azerbaijanԶգուշացնեմ՝ հանկարծ կուտը չուտեք։
Նույնիսկ եթե Մոսկվան Ադրբեջանին խոստանա ողջ Հայաստանը նրան տալ ԵՏՄ մտնելու դիմաց, ապա վստահ կասեմ, որ անգամ դրան Ադրբեջանը չի համաձայնվի, ուր մնաց թե Ղարաբաղ խոստանալով մտնի ԵՏՄ։ Ադրբեջանը հազիվ ազատվել է ռուսական լծից ու լծասարքերից, որ փայտով էլ ծեծես, աշխարհի բոլոր կաշառքներն էլ խոստանաս ու տաս, միևնույնն է, նա ռուսական լծի տակ այլևս չի մտնի։ Իհարկե, եթե Ռուսաստանը նորից զենքի ուժով, զորք ու զրահով չգրավի Ադրբեջանը։
Սա է ճշմարտությունը, և իզուր տեղը սպեկուլյացիաներ պետք չի կատարել այս թեմայով։